«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

«Ինչո՞ւ է Սպիտակի մշակույթի տան պատին փակցրած ՀՀԿ-ի ցուցապաստառը»

«Ինչո՞ւ է Սպիտակի մշակույթի տան պատին փակցրած ՀՀԿ-ի ցուցապաստառը»
05.12.2012 | 19:10

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամներն իրենց հարցերը «համեմում» էին 90-ականների օրինակներով, որոնց պատասխանելու «բեռը» դրված էր արդարադատության նախարարի ուսերին: Երբ սեփականության պաշտպանության վերաբերյալ Լևոն Զուրաբյանը հերթական հարցը հնչեցրեց ու համեմատեց իրենց «ժամանակների» հետ, Հրայր Թովմասյանը էլ չդիմացավ. «Դուք կարող եք մի օրինակ բերել, ես էլ` երկուսը, Դուք` չորսը, ես` մեկը: Չպետք է անընդհատ հետ նայենք ու համեմատենք»:
Զարուհի Փոստանջյանին էլ չէր բավարարել կառավարությանն ուղղված գրավոր հարցի պատասխանը և նա կրկին դժգոհեց, թե ինչու են ՀՀԿ-ին շատ տարածքներ տրվում: Վարչապետն էլ հանգստացրեց` դրանք պայմանագրով են տրվել ՀՀԿ-ին: «Որևիցե ապօրինի գործողություն չի կատարվել, ու չկա մի տարածք, որ առանց պայմանագրի ՀՀԿ-ն օգտագործում է»,-վստահեցրեց Տիգրան Սարգսյանը`պատգամավորին փոխանցելով, որ նրա անհնագստությունների մասին տեղեկացրել է ՀՀԿ-ին:
Փոստանջյանը նաև ուզում էր հստակ պատասխան ստանալ` ինչո՞ւ է Սպիտակի մշակույթի տան պատին փակցրած ՀՀԿ-ի ցուցապաստառը,և երբ է վերանալու այդ ապօրինությունը: Վարչապետն էլ հակադարձեց, թե նախքան նման «շռայլ խոսքեր» այս ամբիոնից հնչեցնելը, պետք է սպասել կառավարության համապատասխան մարմնի պարզաբանումներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ